Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյանը Պուտինից Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել

Նիկոլ Փաշինյանը Պուտինից Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել
10.09.2018 | 01:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել` Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահի հետ խոսել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին:

«Փոխադարձաբար ընդգծել ենք, որ պետք է շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ցանկացած սադրանք կարժանանա շատ կտրուկ վերաբերմունքի»,-նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ